Մատչելիության հղումներ

Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար բեռները «կտեղափոխվեն Գորիս, այնտեղից՝ Արցախ» (լրացված)


Հայաստանից Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները վերադառնում են։

Բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից հնարավոր կլինի կազմակերպել դրանց տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով, «Ազատությանը» հայտնեցին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։

Հումանիտար օգնությամբ մեքենաները Կոռնիձորում էին հուլիսի 26-ից։ Բաքուն, որ շրջափակման մեջ է պահում Արցախը դեկտեմբերի 12-ից, չբացեց Հակարիի կամուրջը։

Ի սկզբանե նախատեսված էր այդ 400 տոննա բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG