Մատչելիության հղումներ

«Հայազգի բնակիչների վերաինտեգրումն այսօր պատմական փուլում է». Բայրամովն՝ իրանցի պաշտոնակցին


Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային հարցեր։

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների մասին և նշել, որ «հայազգի բնակիչների վերաինտեգրումն այսօր պատմական փուլում է, այս ուղղությամբ խոստումնալից հնարավորություններ են ի հայտ գալիս»։

Թեհրանը հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասներ չի հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG