Մատչելիության հղումներ

Արցախից հերքում են ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու լուրը


Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է լուրը, թե ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ:

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում, նշված է հաղորդագրության մեջ։

Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով Ստեփանակերտի Կրկժան արվարձանն ամբողջությամբ դատարկ է, առավոտյան X-ում գրել էր Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտում է գրանցվել։ Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով ամբողջ Կրկժանը դատարկ է»,- նշել էր նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG