Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով Ստեփանակերտի Կրկժան արվարձանն ամբողջությամբ դատարկ է, X-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտում է գրանցվել։ Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով ամբողջ Կրկժանը դատարկ է»,- գրել է Բեգլարյանը։
Բեգլարյանը գրառումն արել է այսօր առավոտյան։ Գրառման մեջ, սակայն, չի նշվում, թե երբ է Կրկժանում գրանցվել հրադադարի խախտումը։
Կրկժանը Ստեփանակերտի կենտրոնական հատվածից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, այստեղից քայլելով կենտրոնական հրապարակ կարելի է հասնել 30 րոպեում։