Վրաստանի կառավարության հիմնարար սկզբունքը պատերազմից խուսափելն ու խաղաղության պահպանումն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Վրաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է՝ Թբիլիսին պատրաստ է աշխատել հարևանների հետ տարածաշրջանում մշտական խաղաղություն ապահովելու համար։
«Իմ կառավարությունն առաջարկել է «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի մեր հարևանների և բարեկամների հետ՝ վերջապես Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին։