Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հայկական ստորաբաժանումները հանձնում են զենքը


Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Տելեգրամ ալիքում գրել է, որ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները սկսել են հանձնել զենքը և զինամթերքը:

Գործընթացը տեղի է ունենում ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Բացի այդ, Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը: Դա համաձայնեցվել է Եվլախում կայացած հայ-ադրբեջանական հանդիպման ընթացքում:

Ռուս խաղաղապահները հայտնում են, որ առ այս պահը Ղարաբաղի հայերը հանձնել են ավելի քան 800 միավոր հրազեն, նռնակներ, ականանետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ և հակատանկային հրթիռային համակարգեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG