ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Նյու Յորքում Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը։ Այդ մասին «X»-ի էջում գրել է Վիկտորյա Նուլանդը։
«Շնորհակալ եմ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարին՝ Ուկրաինայի և Ղարաբաղի խնդիրների, ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղիների և մեր ընդհանուր շահերի անկեղծ քննարկման համար»,- նշել է Վիկտորյա Նուլանդը։