Մատչելիության հղումներ

Բանտարկված ընդդիմադիր Նավալնիին 20-րդ անգամ ուղարկել են պատժախուց


Ալեքսեյ Նավալնին:
Ալեքսեյ Նավալնին:

Ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ով ազատազրկման պատիժը կրում է Վլադիմիրի շրջանի թիվ 6 ուղղիչ գաղութում, նորից ուղարկվել է պատժախուց։ Սա բանտի վարչակազմի ընդունած թվով 20-րդ այդպիսի որոշումն է:

Նավալնիին պատժախուց ուղարկելու պատճառի մասին տեղեկություն դեռ չկա: Նա ընդամենը երեկ է պատժախցից փոխադրվել սովորական խուց և գրեթե անմիջապես նորից է պատժվել: Նավալնին այս անգամ 4 օր կմնա պատժախցում:

«Ամեն ինչ կայուն է, երեկ երեկոյան ժամը հինգին ինձ ազատեցին պատժախցից, այսօր առավոտյան ութին հետ ուղարկեցին պատժախուց, չորս օր, ինչո՞ւ այդքան քիչ, որովհետև ուղիղ չորս օրից վերաքննիչ դատարանի նիստ է նշանակված, և վարչակազմը կասի, թե իմ իրավունքները չի խախտում և նույնիսկ պատժախուց չենք ուղարկում»,- սոցիալական ցանցում գրել է Նավալնին:

Նա ընդհանուր հաշվով արդեն 220 օր է անցկացրել պատժախցում: Նավալնին 9 տարվա պատիժ է կրում Վլադիմիրի շրջանի գաղութում: Նա մեղադրվել է խարդախության հոդվածով: Միջազգային համայնքը, մեծ թվով պետությունների լիդերներ և միջազգային իրավապաշտպան կառույցներ հայտարարել են, որ Նավալնիի նկատմամբ հարուցված գործերը կեղծ են, և դրանց հիմքում սոսկ վրեժ լուծելու Կրեմլի ձգտումն է:

Պատժախցում կալանքի առանձնապես ծանր պայմաններ են։ Նավալնին հայտնել է, որ պատժախցի չափը 6 քառակուսի մետր է (2-ը 3-ի վրա): Այդտեղ կա, նա կարող է նստել երկաթե աթոռակի վրա։ Պատժախցում կա եռման ջուր և մեկ գիրք՝ համեմատած սովորական խցի հետ, որտեղ կա «սուրճ և երկու գիրք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG