Մատչելիության հղումներ

Հաջիև. Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, արխիվ:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, արխիվ:

Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են զենքը վայր դրած ղարաբաղցիների հանդեպ համաներման որոշում կայացնելու հնարավորությունը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով, Ադրբեջանը թույլ կտա հեռանալ Ղարաբաղից զինված կազմավորումների այն անդամներին, ովքեր վայր կդնեն զենքը:

«Այս երաշխիքները մենք տալիս ենք ամենաբարձր մակարդակով», - ասել է Հաջիևը։ - «Մենք պաշտոնապես՝ նախագահի մակարդակով կերաշխավորենք Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները Ադրբեջանի Սահմանադրության ներքո։ Սա նշանակում է, որ մենք նրանց վերաբերվելու ենք այնպես, ինչպես մեր քաղաքացիներին․ խաղաղ բնակչությունը խնդիր չպետք է ունենա։ Նախկին զինվորականների համար էլ դիտարկում ենք համաներման հնարավորությունը, քանի որ հրադադարի և ռազմական միջամտության արդյունքում մենք համաձայնել ենք, որ զենքերը վայր դնողներն ազատ կարձակվեն»։

Այնուամենայնիվ, ըստ Ալիևի խորհրդականի, Ղարաբաղի հայության վերաինտեգրման գործընթացում կարող են լինել բարդություններ:

«Այս պահին մենք տեսնում ենք, որ կան որոշ առանձին խմբեր և սպաներ, ովքեր հրապարակավ հայտարարում են, թե չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրել: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ խմբեր դեպի անտառներ են գնում։ Բայց մենք չենք կարծում, որ սա ամենամեծ խնդիրն է կամ խնդիր է անվտանգության համար», - նշել է Հաջիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG