Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. կան բերման ենթարկվածներ (լուսանկարներ)


Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։ Վարչապետի հրաժարականը, Արցախից մարդկանց տարհանումը պահանջող բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել կառավարության շենքի առջև։

Ավելի վաղ քաղաքացիները փակել էին Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։

Իրավիճակը մի պահ թեժացավ, ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց։ Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։

«Այս պահին ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Ավելի վաղ հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը հրապարակել է կազմակերպական կոմիտեի կազմը, այնտեղ ընդգրկված են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Թևանյանը կոչ արեց վաղն առավոտից փակել Երևանի փողոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG