Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, հաղորդում է կառավարությունը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին:
Սա Մակրոնի և Փաշինյանի երկրորդ հեռախոսազրույցն է Արցախի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG