Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել երեկ ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթի կապակցությամբ, նշելով, որ սեպտեմբերի 20 -ին «ադրբեջանական զինծառայողները սխալմամբ են կրակ բացել» խաղաղապահների ուղղությամբ՝ մառախուղի, անձրևային եղանակի և բարդ տեղանքի պատճառով՝ կարծելով, թե դա հայկական զինուժի մեքենան է։
Միջադեպի հետևանքով 5 խաղաղապահ է զոհվել։ Բացի այդ, նույն օրը, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, նույն վայրում հայկական զինուժի կողմից կրակ է բացվել ռուս խաղաղապահներին պատկանող «Կամազ» -ի վրա, ինչի հետևանքով 1 ռուս խաղաղապահ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Ռուս խաղաղապահները, սակայն, մինչ այս հայտնել են միայն մեկ միջադեպի մասին, գնդակոծված «Կամազի» մասին որևէ հաղորդագրություն չի եղել։