Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, թե «Թուրքիան ուղիղ չի մասնակցել Ղարաբաղի դեմ ռազմական գործողությանը»․ Reuters


Ադրբեջանի սերտ դաշնակից Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան, ում անունը չի նշվում, այսօր հավաստիացրել է, որ «Թուրքիան ուղիղ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի վերջին ռազմական գործողությանը Ղարաբաղի դեմ»։

«Դա ադրբեջանական բանակի սեփական գործողությունն էր, Թուրքայի ուղիղ մասնակցություն չի եղել», - «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության պաշտոնյան, նշելով, որ ադրբեջանական բանակի արդիականացման, մարտական պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ Ադրբեջանի հետ վաղուց են համագործակցում և ադրբեջանական բանակի «վերջին գործողության հաջողությունը հստակ ցույց տվեց ձեռք բերված մակարդակը»։

Նա նաև ասել է, որ Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը դեռ գործում է և հաղորդում հրադադարի ցանկացած խախտման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG