ԵՄ անդամ երկրները ներկայումս գնահատում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կապված Ադրբեջանի գործողության հետ, Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրամիության անդամ երկրների կողմից կոնկրետ միջոցառումների վերաբերյալ որոշում չկա, նրանք այժմ գնահատում են իրավիճակը»,- ասել է նա։