Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ - ադրբեջանական սահմանին, «նաև՝ Սոթքի մոտ»


ԵՄ դիտորդները հայ - ադրբեջանական սահմանին, արխիվ
ԵՄ դիտորդները հայ - ադրբեջանական սահմանին, արխիվ

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հաղորդում է, որ ուժեղացրել է պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում և ճակատային գծում, նաև՝ Սոթք գյուղի մոտ, զեկուցելու տեղում որևէ ռազմական կամ անվտանգային զարգացումների մասին:

«Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը մանդատին և իրավիճակի կարգավորմանը նպաստելուն», - ասված է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում առաքելության գրառման մեջ:

Սեպտեմբերի 1-ին սահմանագոտու Սոթքի հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից 3 զինծառայող զոհվեց, 2-ը՝ վիրավորվեց, ադրբեջանական կողմը հաղորդեց 3 վիրավորի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG