Մատչելիության հղումներ

Բայրամովի հետ հանդիպմանը Քիմը վերահաստատել է ԱՄՆ-ի կոչը՝ դադարեցնել ռազմական գործողությունները


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը վերահաստատել է Միացյալ Նահանգների կոչը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Ուղիղ երկխոսությունը վեճերը լուծելու միակ ուղին է», - գրել է Յուրի Քիմը սոցիալական ցանցում։

Հանդիպման մասին հաղորդել էր նաև Բայրամովը, միայն հայտնելով, որ հանդիպման ընթացքում Քիմին տեղեկացրել է «տարածաշրջանում վերջին իրադարձությունների և ի պատասխան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերի սադրանքներին Ադրբեջանի ձեռնարկված միջոցառումների մասին»։

Յուրի Քիմի հետ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսած ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG