Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով


Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG