Մատչելիության հղումներ

Բլինքենն առաջիկա 24 ժամվա ընթացքում կներգրավվի հայ-ադրբեջանական բանակցություններում. Reuters


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա 24 ժամում շփումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին։

Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ ներկայումս ԱՄՆ-ը դիվանագիտական ուղիներով ճշտում է Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակի հետ կապված մանրամասները։

«Բլինքենը, ամենայն հավանականությամբ, առաջիկա 24 ժամվա ընթացքում կներգրավվի հայ-ադրբեջանական բանակցություններում», - հայտնում է գործակալությունը։

XS
SM
MD
LG