Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գործողությունները նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների. Միրզոյանը՝ Քիմին


Նյու Յորքում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ, հաղորդում է ԱԳՆ-ն։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսած ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը, ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների կողմից հստակ և աներկբա գործողություններ իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները:

Միրզոյանը ԱՄՆ-ում է՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG