Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում քննարկել Բաքվի դեմ պատժամիջոցների հարցը


Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության խորհրդին՝ ի պատասխան Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելուն, քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի վրա այսօր Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը: Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը», - ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG