Մատչելիության հղումներ

Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հենքը Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ հայտարարություններն են. Պեսկով


Մոսկվան կրկին շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հենքը Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ստորագրված եռակողմ հայտարարություններն են։

«Մենք առայժմ կենտրոնանում ենք դրանց վրա», - ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Անկարայի առաջարկը։

«Փաստն այն է, որ կա բավականին կուռ և իրագործելի հիմք՝ եռակողմ փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի հիման վրա պետք է համաձայնություն ձեռք բերվի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու համար»,- ընդգծել է Պուտինի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG