Մատչելիության հղումներ

Կրեմլը չի հաստատում, թե ռազմական գործողություններից առաջ Բաքուն տեղեկացրել էր խաղաղապահներին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը չի հաստատում Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Բաքուն այդ մասին տեղյակ է պահել ռուսական խաղաղապահ առաքելությանը։ «Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացվել ենք»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մինչդեռ, նույն հարցին ի պատասխան ասել էր, թե ՌԴ-ն տեղեկացվել է, միայն թե դա տեղի է ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից «րոպեներ առաջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG