Կռիվ է, վիրավորներ կան, «Ազատությանը» հայտնեց Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ 13֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:
Այսօր ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։