Մատչելիության հղումներ

Զախարովան կրկին քննադատել է Հայաստանի իշխանություններին


Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը հաստատում է հանձնառությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և պատրաստ է Երևանի հետ զարգացնել փոխգործակցության բազմապլան գործնական քայլերը ու միաժամանակ հերթական անգամ քննադատել Հայաստանի իշխանություններին, նրա խոսքերով, «ակնհայտ հակառուսական» քայլերի համար։

«Մեզ չի կարող բավարարել Երևանի իշխանությունների հայտարարությունները այն մասին, որ իրենց քայլերը՝ դա և՛ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթաց սկսել է, և՛ ակնհայտ հակառուսական շփումները կիևյան ռեժիմի հետ, և՛ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունը՝ ոչ մի կերպ չեն առնչվում Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի հետ», - ասել է Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG