Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև, հաղորդում է պաշտոնական Բաքուն։
«Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերին տեղեկացրել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղական հակաահաբեկչական միջոցառումների մասին»,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավելելով, որ զրույցի ընթացքում Գյուլերն ասել՝ «Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ աջակցում է Ադրբեջանին»։