Ավագանու երեկվա ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում՝ ընտրողների ցածր հետաքրքրությամբ․ սա է տեղական դիտորդների եզրակացությունը երեկվա ընտրությունների վերաբերյալ։
Երեկ դիտորդական առաքելություն իրականացրած Արթուր Սաքունցը նկատում է՝ խախտումների թիվը զանգվածային բնույթ չի կրել, «տասովշչիկների» ինստիտուտն էլ, ասում է, «փչացած է»։
«Հեղափոխությունից հետո առաջին անգամ այս ընտրությունում գործի դրվեց վարչական ռեսուրսի կիրառումն ու «տասովշչիկների ինստիտուտը», - ասաց Սաքունցը։
«Անկախ դիտորդ»-ից Դանիել Իոաննիսյանն էլ շեշտեց՝ այդուհանդերձ, 2018-ի ընտրությունների համեմատ որակական փոփոխություն կա՝ շտաբեր ուշ ժամի մուտք գործողներ չեն նկատվել, իսկ «տասովշչիկների» ազդեցությունը որակական առումով ՔՊ-ի ձայների վրա չի ազդել։
«Անկախ դիտորդը» վերլուծելով բոլոր 475 տեղամասերի աղյուսակավորումը հիմքեր ունի ենթադրելու, որ 10/26 տեղամասում քվեարկության արդյունքների մուտքագրման ընթացքում եղել է վրիպակ և «Մայր Հայաստան» դաշինքի ձայնը 49-ի փոխարեն մուտքագրվել է 0, ասաց Իոաննիսյանը նշելով՝ այլ տեղամասերում էական վրիպակներ, կարծես, չկան։
«Ականատեսն» էլ հայտարարում է՝ արդյունքների վրա միտումնավոր ազդելու փորձ չի եղել, իսկ ամենաշատ խախտումները «Քաղաքացիական պայմանագիրն» է թույլ տվել։
Մանրամասներն՝ ավելի ուշ