«Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի մոտ ապագայում չի ավարտվի», -գերմանական Welt պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՄԵնք պետք է ընդունենք, որ եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացիները դադարեն կռվել, նրանց երկիրը կդադարի գոյություն ունենալ։ Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը՝ խաղաղություն կլինի», - նշել է Ստոլտենբերգը՝ համոզմունք հայտնելով, որ Ուկրաինան ի վերջո միանալու է Հյուսիսատլանտյան դաշինքին։