Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են հայ - ադրբեջանական սահմանին կրակոցների և Արցախում կասեցված ամրաշինական աշխատանքների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումները:
Բաքուն պնդել էր, թե երեկ ժամը 19։50-ի սահմաններում և այսօր 00։20-00։40-ը ժամանակահատվածում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ ժամը 22:55-ից ժամը 23։45-ը ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: