Մատչելիության հղումներ

Շոյգուն ռազմական օդանավեր ու հրթիռներ է ցույց տվել Կիմ Չեն Ընին


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը շաբաթ առավոտյան այցելել է Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասի Կնևիչի օդանավակայան։ Այստեղ նրան դիմավորել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Շոյգուն նրան ցույց է տվել Ռուսաստանի օդուժի մարտավարական օդանավերը, ինչպես նաև «Կինժալ» հրթիռը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարը Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստանում է սեպտեմբերի 13-ից։ Երկու երկրների ղեկավարների՝ «Վոստոչնի» տիեզերակայանում տեղի ունեցած բանակցություններից հետո Կիմ Չեն Ընն այցելել է ռուսական ռազմարդյունաբերության մի քանի օբյեկտներ։

XS
SM
MD
LG