Ստեփանակերտը հերքում է Բաքվի հերթական հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:05-ից ժամը 19։25-ն ընկած ժամանակահատվածում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։