Մատչելիության հղումներ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են հայկական կողմից կրակոցների մասին Բաքվի հաղորդումները


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը ահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ։

Բաքվի պնդմամբ՝ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի և Թովուզի շրջանի Աղդամ բնակավայրերի ուղղություններով, Արցախի Պաշտպանության բանակն էլ կեսգիշերին գնդակոծել է ադրբեջանական դիրքերը Քելբաջարի ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը վերջին հաղորդումը հերթական ապատեղեկատվություն է որակում՝ իր հերթին տեղեկացնելով գիշերը Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման մասին, կորուստներ չկան։

XS
SM
MD
LG