«Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում, - «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին։
«Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը, թե Իրանն իբր կենդանի ուժ և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին, հիմնազուրկ է», - նշված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։