Մատչելիության հղումներ

Պեսկովը հերքում է հյուսիսկորեացի զինվորականներին Ուկրաինայի հետ սահման ուղարկելու մասին լուրերը


Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ունի այսօր կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի հետ սահմանին Հյուսիսային Կորեայի զինծառայողներ տեղակայելու հարց չի քննարկվել, Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով` երկու երկրների ղեկավարները քննարկել են «բացառապես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»։

Հյուսիսկորեացի գրեթե 100 հազար զինվորականների՝ ռուս-ուկրաինական սահմանաjին հնարավոր տեղակայման մասին օրերս գրել էին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG