Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Բաքուն դեռս չի արձագանքել Երևանի այս պնդմանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե իբր այսօր առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է: