Արցախի քաղաքացիները կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ SMS հաղորդագրություններ են ստացել, տեղեկացնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
Ընդգծելով, որ հեռախոսազանգերի միջոցով փորձում են խուճապ տարածել՝ Ստեփանակերտը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել, խուճապի չմատնվել և անհապաղ դիմել ԱԱԾ։