Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG