Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճը բացասաբար է ազդում եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վրա. Օվերչուկ


Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ և Շահին Մուստաֆաև
Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ և Շահին Մուստաֆաև

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։

«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, կաշկանդում է, ձգձգում, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է աշխատանքային խմբի ռուսաստանյան կողմի համանախագահը՝ պատասխանելով հարցին՝ շարունակվո՞ւմ են բանակցությունները, թե՞ դադարել են:

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։

Ավելի վաղ, աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, Ռուսաստանի փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG