Մատչելիության հղումներ

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը


Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեած ճեպազրույցի ընթացքում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։

Հայաստանի ՊՆ փոխանցմամբ՝ նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։

Սահմանային իրավիճակը կտրուկ լարվեց սեպտեմբերի 1-ին, երբ Սոքում ադրբեջանական գործողությունների հետևանքով 3 հայ զինվոր զոհվեց, 2-ը վիրավորվեց, ադրբեջանցիները երեք վիրավորի մասին հայտնեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG