Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ռազմական նոր սուզանավի գործարկման հանդիսավոր արարողությունը:
«Կիմ Կուն Օկ» թիվ 841 սուզանավը Հյուսիսային Կորեայում առաջինն է, որը կարող է մարտավարական միջուկային զենք կրել: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սուզանավի գործարկմանը նվիրված ուղերձում ասել է, թե առաջիկայում կստեղծվեն միջուկային զենք կրող նոր նավեր և սուզանավեր:
Ենթադրվում է, որ «Կին կուն Օկը» 1970-ականներկին Խոհրրդային Միությունում կառուցված «Ռոմեո» տեսակի սուզանավերի շարքից է: Դրանք Հյուսիսային Կորեան ստացել է Չինաստանից և հետագայում սկսել է սեփական ուժերով արտադրել: Այդպիսի մեկ սուզանավը կարող է արձակել մինչև 10 միջմայրցամաքային կամ թևավոր հրթիռներ: