Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Արցախի ռազմական գերատեսչությունը կրկին ընդգծում է, որ «Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն»։
Վերջին շրջանում Բաքուն նման հաղորդումներ է հրապարակում, Ստեփանակերտն էլ՝ հերքում օրական մի քանի անգամ: