Մատչելիության հղումներ

Օդեսայի շրջանի վրա ԱԹՍ-ների գիշերային հարձակումից քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ են վնասվել


Ուկրաինայի Օդեսայի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հերթական գիշերային հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ, հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ հարձակումը տևել է երեք ժամ, ինչպես անցած գիշեր:

«Սա չորրորդ հարձակումն է Իզմայիլի շրջանում վերջին հինգ օրվա ընթացքում»,- գրել է նա X-ում։

«Շահեդների» այսօրվա հարձակման հետևանքով մի քանի բնակավայրերում վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ», - գրել է Կիպերը՝ հավելելով՝ բեռնատարի վարորդ է ոտքի թեթև վնասվածք ստացել։

XS
SM
MD
LG