Մատչելիության հղումներ

Մակրոնն ընդունել է Սալոմե Զուրաբիշվիլիին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հանդիպումը պատկերող տեսանյութը Instagram-ի իր օգտահաշվում տեղադրել է Վրաստանի նախագահը։

«Ես ուրախ եմ, որ Ֆրանսիայի նախագահի հետ շատ արդյունավետ հանդիպում կայացավ՝ նվիրված Վրաստանին ԵՄ թեկնածու պետության կարգավիճակի շնորհմանը», - հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ֆրանսիայի և Վրաստանի նախագահների հանդիպումը կայացել է «Վրացական երազանք» կուսակցության կողմից Զուրաբիշվիլիին իմփիչմենթ հայտարարելու մասին ակտիվ խոսակցությունների ֆոնին։

Իշխող կուսակցության դժգոհության պատճառն այն է, որ սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահը արտաքին քաղաքական ասպարեզում ձեռնարկվող իր քայլերը դադարել է համաձայնեցնել կառավարության հետ։ Մի քանի օր առաջ մեկնարկած եվրոպական շրջագայությունը, որի ընթացքում Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Գերմանիայի նախագահ Շտայնմայերի և ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, ևս համաձայնեցված չի եղել նախարարների կաբինետի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG