Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից ու նշանակվել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):
Տիգրան Բալայանն էլ հետ է կանչվել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ու նշանակվել Բելգիայում ՀՀ դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)։