Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ծրագրում է այս ամիս Ռուսաստան այցելել. ամերիկյան ԶԼՄ-ներ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընդունում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, ապրիլ, 2019թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընդունում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, ապրիլ, 2019թ.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս ամիս նախատեսում է Ռուսաստան մեկնել ու հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ կողմերը կքննարկեն Հյուսիսային Կորեայից Մոսկվային զենք մատակարարելու հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ պատերազին աջակցելու համար։

Հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ, հեղինակավոր The New York Times-ի աղբյուրները հայտնել են, թե ամենայն հավանականությամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կժամանի զրահապատ գնացքով։

Պաշտոնական տեղեկություն այս կապակցությամբ առայժմ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG