Ուկրաինայի Օդեսայի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը 3,5 ժամ տևած գիշերային հարձակման ժամանակ 17 ռուսական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
«Բայց, ցավոք սրտի, նաև հարվածներ կան։ Իզմայիլ շրջանի մի քանի բնակավայրերում վնասվել են պահեստային և արտադրական շենքեր, գյուղատնտեսական տեխնիկա և արդյունաբերական ձեռնարկությունների սարքավորումներ»,- գրել է Կիփերը։
Նաև, նրա խոսքով, բեկորների ընկնելու պատճառով մի քանի տեղ հրդեհ է բռնկվել քաղաքացիական օբյեկտների տարածքում, սակայն դրանք մարվել են։
Ըստ իշխանությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։