Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:
Լսումներին հրավիրված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որի զեկույցը մեջբերել է Ներկայացուցիչների տան հանձնաժողովը։
«Ողջամիտ հիմք կա պնդելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ այժմ ցեղասպանություն է իրականացվում», - ասել է Օկամպոն:
Լսումների երկրորդ բանախոսն է Կոլումբիայի համալսարանի՝ «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը, որը, ըստ Կոնգրեսի հաղորդագրության, Ադրբեջանի Կառավարության մտադրությունների մասին զեկույց է ներկայացնելու: