Մատչելիության հղումներ

Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները. ԱԳ նախարարը՝ Ֆիդանին


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը կիրակի օրը Թեհրանում համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Մամուլի ասուլիսում իրանցի նախարարն ասել է, որ «այսօրվա հանդիպմանը երկու երկրների պատվիրակությունների միջև ծավալվել են մանրամասն, բայց արդյունավետ քննարկումներ երկկողմ համագործակցության բոլոր ասպեկտների շուրջ»։

Խոսելով կովկասյան տարածաշրջանի մասին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ եկել է ժամանակը թողնելու լարվածության և հակամարտությունների շրջանը և առաջ շարժվել դեպի Կովկասում խաղաղության և համագործակցության շրջան»։

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակումը», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG