Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հորդորում է միջազգային դերակատարներին ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումը


«Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը», - հայտարարում է Արցախի Արտաքին գերծերի նախարարությունը:

«Նպատակ ունենալով հասնել Արցախի վերջնական հայաթափմանը՝ 2022 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ շուրջ 9 ամիս շարունակ, Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումները, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, կատարյալ պաշարման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ զրկելով նրան բոլոր հիմնարար իրավունքներից և ազատություններից, ստեղծելով կյանքի համար անտանելի կենսապայմաններ և մատնելով սովահարության», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտոնական Ստեփանակերտը հորդորում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը։

«Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ազատության համար պայքարած մեր բոլոր հայորդիներին և գլուխ խոնարհելով արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք, որ Արցախը եղել և մնում է համահայկական միասնականության առանցք՝ շարունակելով իր որդեգրած ուղին և պայքարելով մեր արժանապատիվ լինելիության համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG