Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել՝ 2-ը, սոցիալական ցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները՝ զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են, հավելել է նա:
Այսօր առավոտյան 7:50-ից է իրադրությունը լարվել Վարդենիսի Սոթք, ավելի ուշ Նորաբակ գյուղերի դիրքերում։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ Ադրբեջանը ինտենսիվ կրակել է հրաձգային զենքերով ու ականանետով։ Կրակի ինտենսիվությունը 3 ժամ անց նվազեց, հետո վերսկսեց նաև անօդաչուների կիրառմամբ՝ Սոթքից բացի, Նորաբակի ուղղությամբ։