Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 4-ին Սոչիում, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի օրը՝ Սոչիում, օրվա երկրորդ կեսին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ առանց հավելյալ մանրամասների։
Սա կլինի երկու առաջնորդների առաջին հանդիպումը հուլիսի կեսերին հացահատիկի գործարքի ավարտից հետո: Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներն, այդուհանդերձ, շարունակել են շփումները, նրանց վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։